Այս պահին ուկրաինական կարգավորման վերաբերյալ նոր կոնկրետ առաջարկներ չկան, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս հարցի վերաբերյալ կոնկրետ մանրամասներ չկան, ինչպես նաև որևէ նոր բանաձևի կամ առաջարկի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասներ չկան», – երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա պատասխանել է հարցին, թե արդյո՞ք Մոսկվան տեղեկություններ ունի Ուկրաինայում օդային հրադադարի նախաձեռնության վերաբերյալ, որը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, ամերիկյան և ուկրաինական կողմերը մտադիր են քննարկել։
Պեսկովի խոսքերով՝ այս տեղեկատվությունը հայտնվել է մի քանի օր առաջ, բայց մինչ այժմ դա ոչ այլ ինչ է, քան «լրատվամիջոցների ենթադրություններ»։




























