ArmLur.am -ը կառավարության կայքից տեղեկացավ, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին կտրամադրվի ամենամյա արձակուրդի մի մասը։
Որոշման համաձայն՝ Էդուարդ Հակոբյանը 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի շրջանակում կգտնվի արձակուրդում 2026 թվականի հուլիսի 30-31-ը ներառյալ՝ 2 աշխատանքային օր տևողությամբ։
Որոշմամբ նաև սահմանվել է, որ Էդուարդ Հակոբյանի արձակուրդի ընթացքում նրան կփոխարինի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը։
Սոնա Գրիգորյան




























