Իսրայելը պատրաստ է կրկին հարձակվել Իրանի վրա և թիրախավորել Իսլամական Հանրապետության էներգետիկ օբյեկտները, սակայն Վաշինգտոնը չի տալիս իր համաձայնությունը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այս հայտարարությունն արել է C14 հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Մենք իսկապես ցանկանում ենք հարձակվել Իրանի էներգետիկ օբյեկտների վրա, բայց ԱՄՆ-ն ներկայումս հավանություն չի տալիս դրան, քանի որ դա կվնասի հարևան երկրներին և կհանգեցնի համաշխարհային նավթային ճգնաժամի», – ասել է պաշտպանության նախարարը։
Կացն ավելացրել է, որ «Իսրայելի պաշտպանության ուժերը ստացել են հրահանգներ և պատրաստվում են միայնակ հարձակվել Իրանի վրա»։
«Հիմա մենք մենակ չենք։ ԱՄՆ-ն այնտեղ է։ Կտեսնենք, թե ինչ կանեն նրանք, կվերադառնա՞ն արշավին, թե՞ այլ կերպ կգործեն», – ասել է նա։




























