Այսօր իր տնից ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա Նախշքարյանը՝ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Այժմ ՀՅԴ-ականը Հակակոռուպցիոն կոմիտեում է:
Նախշքարյանը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրեն է, մտավորական, արցախյան ազատամարտի մասնակից։ Նա «Հայաստան» դաշինքնով պատգամավորի թեկնածու էր։




























