Armenian text to speach

Հայտնի է, թե որ կարգալույծ քահանան է Վեհափառի փոխարեն օրհնելու ԱԺ անդրանիկ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի փոխարեն օրհնության կարգը կատարելու է կարգալույծ հռչակված քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում՝ Տեր Թադե քահանա Թախմազյան)։

ArmLur.am-ի հետ զրույցում նախկին քահանան ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը։

«Բոլոր հարցերով դիմեք Ազգային ժողովին»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արամայիս Թախմազյանը։ Վերջինս նաև հրաժարվեց պատասխանել՝ ինքը Ազգային ժողովից նման հրավեր ստացե՞լ է, թե՞ ոչ։

Տեղեկացնենք, որ առ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՀ Ազգային ժողովի կողմից հրավեր չի ստացել՝ ԱԺ-ի 9-րդ գումարման անդրանիկ նիստին ելույթ ունենալու և հայրապետական աղոթք հնչեցնելու համար։

Նանիկ Աղասյան




Լրահոս