Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՏԻՄ-ից՝ օրենսդիր իշխանություն․ ՔՊ-ն խորհրդարան է բերել տեղական իշխանության ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորընտիր պատգամավորների թվում զգալի թիվ են կազմում տեղական ինքնակառավարման համակարգից եկած պաշտոնյաները՝ նախկին համայնքապետեր, մարզպետներ և վարչական շրջանների ղեկավարներ։

Նրանց թվում են՝ Գյումրի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, Կոտայքի նախկին մարզպետ, Գառնի համայնքի նախկին ղեկավար Ահարոն Սահակյանը, Արարատի նախկին մարզպետ, Վեդի համայնքի նախկին ղեկավար Գարիկ Սարգսյանը, Փարաքար համայնքի նախկին ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը, ինչպես նաև Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռոման Համբարձումյանը։

Նշենք, որ դեռ ավելին Գարիկ Սարգսյանը հավակնում էր Տարածքային կառավարման տեղական ինքնակառավարման գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, սակայն նրան իր թիմակիցները մեժեցին։

Այս նշանակումները ցույց են տալիս, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է խորհրդարանական թիմը համալրել տեղական կառավարման համակարգում աշխատած կադրերով՝ նրանցից շատերին տեղափոխելով օրենսդիր իշխանություն։

 

Նանիկ Աղասյան

Մանրամսները՝ տեսանյութում․




Լրահոս