Ազգային ժողովի հինգ պատգամավորներ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը գործուղվելու են Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Սիեթլ։
Համապատասխան կարգադրությունը նոյեմբերի 26-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորները կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից կազմակերպվող «Բաց աշխարհ» ծրագրին՝ «Օրենսդիր մարմնի դերը Միացյալ Նահանգներում» խորագրով։
Գործուղման մեկնողների թվում են ԱԺ պատգամավորներ Լուսինե Ավետիսյանը, Գարիկ Սարգսյանը, Լևոն Լևոնյանը, Սևակ Խաչատրյանը և Սյուզաննա Սայադյանը։
Սոնա Գրիգորյան




























