Armenian text to speach

Երևանում հետիոտնին վրաերթի են ենթարկել․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 30–ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20.50–ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան մի աղջկա։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։




Լրահոս