Սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Հայտնել էինք, որ Երևանում աներորդին «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա՝ դիմել փախուստի։ Վիրավորը հիվանդանոցում մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր ու ատրճանակ։
Ինչու է աներորդին փեսային վրաերթի ենթարկել, սա պատահականությու՞ն, թե՞ դիտավորյալ սպանություն, հուսանք կպարզեն քննիչները:
Shamshyan.com-ը հայտնել էր, որ Մաշտոցի համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «Lexus»-ը, որով աներորդին վրաերթի էր ենթարկել փեսային, ով մահացել էր․ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում աներորդին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Նշենք, որ վրաերթի ենթարկված փեսան Գևորգ Սարգսյան է, իսկ ահա աներորդին, որը քիչ առաջ ներկայացել է իրավապահներին Համբարձում Հովհաննիսյան է:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























