ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ին հաստատել է, որ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա։
«Թրամփը FT-ին ասել է, որ իր ուշադրության կենտրոնում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցումը՝ նշելով, որ իր երկու հատուկ դեսպանորդները՝ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթկոֆը, առաջիկա օրերին առաջին անգամ կայցելեն Ուկրաինա», – հաղորդել է թերթը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հուլիսի 4-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ուկրաինական խաղաղության գործընթացը։ Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Ուիթկոֆը և Քուշները պատրաստ կլինեն հարմար ժամանակի մեկնել նաև Մոսկվա։




























