Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Այս պաշտոնում նշանակվելու է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ վաղ էր գրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից ազատման դիմում գրելու մասին։
ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր, որ Արայիկ Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։




























