Armenian text to speach

Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի․ նրան դեռ չեն գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ ընտանեկան բռնության գործով դատական նիստի ժամանակ, երբ դատավորը հայտարարել է, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը, վերջինս նիստի ավարտից հետո դուրս է եկել դատարանի դահլիճից և դիմել փախուստի։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին դատարանի կարգադրիչների գործողությունների վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն։

Մինչ օրս փախուստի դիմած անձին իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել։

Միաժամանակ, ըստ Shamshyan.com-ի, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողները և Դատական դեպարտամենտի պաշտոնյաները։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չի հրապարակվում փախուստի դիմած անձի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ փախուստի դիմած կալանավորը որևէ քրեակատարողական հիմնարկի հետ առնչություն չուներ, քանի որ մինչ այդ գտնվել էր տնային կալանքի տակ։

Քնար Մանուկյան




Լրահոս