ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել ապահովելու ընդդիմադիր «ՈւԺեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ընտրությունը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։
Մեր տեղեկություններով՝ իշխանական խմբակցությունը պատրաստվում է ապահովել թեկնածուի ընտրության համար անհրաժեշտ թվով ձայները։ Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահի ընտրության համար պահանջվում է պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը՝ առնվազն 54 ձայն։
Ուշագրավ է նաև, որ Արամ Վարդևանյանը վերջին տարիներին եղել է իշխանության ամենակոշտ քննադատներից մեկը՝ հատկապես իրավական և սահմանադրական հարցերում։
Իշխանությունը նաև ելք չունի, քանի որ ԱԺ քվոտայով ԱԺ փոխնախագահի մի պաշտոնը պետք է տան ընդդիմությանը:
Նշենք, որ այս պահին ընթանում է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի թեկբածությունը: Հաջորդը Արամ Վարդևանյանի թեկնածությունն է քննարկվելու:
Սոնա Գրիգորյան




























