Armenian text to speach

Քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության. Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ առցանց խարդախություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։ Այս մասին հայտնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը։

Կիբեռոստիկանությունից հորդորում են՝ չանցնել կասկածելի հղումներով, չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը, մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը։




Լրահոս