ArmLur.am-ի հարցին՝ ինչ նպատակով է ստացել պատգամավորական մանդատը և արդյոք ունի՞ արդեն նախատեսված օրենսդրական նախաձեռնություններ, ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատրյանը նշել է, որ շարունակելու է այն աշխատանքը, որը նախկինում իրականացրել է Երևանի ավագանիում։
Նրա խոսքով՝ որպես ավագանու անդամ զբաղվել է քաղաքացիների խնդիրներով, իսկ Ազգային ժողովում հիմնական ուղղություններից մեկը լինելու է համայնքների, մարզերի և գյուղական բնակավայրերի զարգացման հարցերով աշխատանքը։
Անդրադառնալով ընդդիմության հետ հարաբերություններին՝ Խաչատրյանը նշել է, որ քաղաքական բանավեճերը պետք է ընթանան բարեկրթության սահմաններում։ Նրա խոսքով՝ ՔՊ-ն պատրաստ է նման ձևաչափով աշխատել, սակայն արձագանքում է այն դեպքերում, երբ, ըստ նրա, ընդդիմադիրները անցնում են թույլատրելի սահմանները։
ԱԺ-ում հնարավոր լարվածության և ծեծկռտուքի հավանականության մասին հարցին պատգամավորը նշել է, որ քաղաքացիները հոգնել են նման իրավիճակներից, և խորհրդարանում պետք է լինեն առողջ քաղաքական քննարկումներ։
Անդրադառնալով Երևանի ավագանիում նախկինում շիշ նետելու միջադեպին՝ Խաչատրյանը նշել է, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա հանդես է գալիս հանդարտության կոչերով։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























