Armenian text to speach

ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի ազատ առևտրի համաձայնագիրը ուժի մեջ մտնի հոկտեմբերի 6-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ից։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Նրա խոսքով՝ կողմերն այսօր փոխանակել են դիվանագիտական նոտաներ, ինչի արդյունքում ավարտվել են համաձայնագրի վավերացման և ուժի մեջ մտնելու բոլոր ընթացակարգերը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում։ Այն ուղղված է ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ապրանքների առևտրի ազատականացմանն ու պարզեցմանը, ինչպես նաև տնտեսական համագործակցության զարգացմանը։ ԵԱՏՄ-ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Փաստաթուղթը նախատեսում է արտոնյալ առևտրային ռեժիմ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ավելի քան 85 տոկոսի համար և հիմք է ստեղծում ԵԱՏՄ-ի ու ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման համար։




Լրահոս