Այսօր մեկնարկում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումը։ Քրեական գործը վերաբերում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացված կարգապահական և կանոնական որոշումների շրջանակում պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման և հարակից մեղադրանքներին։
Դատական նիստին ընդառաջ առավոտյան քաղաքացիները հավաքվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելու Վեհափառ Հայրապետին, որից հետո նախատեսում են շարժվել դեպի դատարան, որտեղ նույնպես խաղաղ հավաքով իրենց զորակցությունն են հայտնելու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
ArmLur.am-ը զրուցել է զոհված զինծառայողի մայր Գոհար Դավթյանի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձել է Վեհափառ Հայրապետի դատավարությանը և ներկայացրել իր դիրքորոշումը։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































