Այսօր մեկնարկում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումը։ Քրեական գործը վերաբերում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացված կարգապահական և կանոնական որոշումների շրջանակում պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման և հարակից մեղադրանքներին։
Դատական նիստին ընդառաջ առավոտյան քաղաքացիները հավաքվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելու Վեհափառ Հայրապետին, որից հետո նախատեսում են շարժվել դեպի դատարան, որտեղ նույնպես խաղաղ հավաքով իրենց զորակցությունն են հայտնելու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Դատավարությունը մեծ արձագանք է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում․ վերջին օրերին Վեհափառ Հայրապետին աջակցող հայտարարություններով հանդես են եկել մի շարք թեմեր, բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես նաև միջազգային հայկական կազմակերպություններ։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































