Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ 30 կրակոցների աղմկահարույց միջադեպերի մասին․ ով է պատասխանատու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով նիստերը տևական ժամանակ չեն կայանում՝ կապված վերջինիս առողջական խնդիրների հետ։ ArmLur.am-ը հայտնել էր, որ նա տևական ժամանակ հիվանդանոցում էր։

Այսօր Վլադիմիր Գասպարյանը ներկայացել էր Հակակոռուպցիոն դատարան, և մայրաքաղաքում աղմկահարույց կրակոցների, իրավիճակի պատասխանատուների, իրավապահների գործողությունների և հանցագործությունները կանխելու մասով հարցեր ուղղեցինք նրան։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 1997-2011 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության (2007 թվականի փետրվարի 3-ից՝ ռազմական ոստիկանության) վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում։

Տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին՝ որևէ միջոց չի ձեռնարկել։ Արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս