ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ ՀՀ պաշտպանության նախարարի 08.01.2026 թվականի թիվ N 12 հրամանն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին, որը 16.01.2026 թվականին մակագրվել է դատավոր Ա.Ծատուրյանին: Արդյունքում դատարանը Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ ՀՀ պաշտպանության նախարարի 08.01.2026 թվականի թիվ N 12 հրամանն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին, ընդունել է վարույթ և գործը քննել ընդհանուր կանոններով:
Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով։ Այս մասին ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ (ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդի – խմբ.)՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը)»,- հայտնեցին դատախազությունից:
Քնար Մանուկյան
Մանրամասները ՝ տեսանյութում




























