Ո՞ր դատավորն է կալանքի տարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն
Մեզ հայտնի դարձավ, որ Արգամ Աբրահամյանին 2 ամսով կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի քաղաքի դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Օգոստոսի 8-ին կոմիտեից հայտնել էին, որ սպանություն պատվիրելու մեղադրանքով ձերբակալվել է Արգամ Աբրահամյանը։
Ըստ Քննչական կոմիտեի՝ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից։
Իրավապահներն այս դեպքը խիստ անձնական մանրամասներով էին ներկայացրել։
Հաղորդագրությանը հաջորդել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը, որով անընդունելի է համարվել քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























