Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արգամը Ձեզ դրդե՞լ է մարդ սպանել»․ հարց՝ Հովիկ Աբրահամյանի որդու թիկնապահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում տեղի ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի թիկնապահ Գեղամ Հակոբյանի գործով դատական նիստը:

Ինչպես հայտնի է օգոստոսի 8-ին կալանավորվեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Արգամ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել 2023 թվականին Սողոմոն Վլասյանի պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար: Քննչական կոմիտեի վարկածով՝ Աբրահամյանը, անձնական վրեժխնդրության շարժառիթով, իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանին հանձնարարել է սպանել Սողոմոն Վլասյանին։ Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար:

Արգամ Աբրահամյանի պաշտպանները նրա կալանավորման մասով բողոք էին ներկայացրել վերաքննիչ դատարան, սակայն դատավոր Սևակ Համբարձումյանը մերժել է պաշտպանների բողոքը, ուստի Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Սպանության ենթադրյալ կատարող Արգամ Աբրահամյանի թիկնապահ Գեղամ Հակոբյանի գործը դեռ 2024 թվականին ուղարկվել է դատարան։Եվ ահա այսօր դատարանում նրան հարցեր ուղղեցինք, թե արդյոք Արգամ Աբրահամյանը դրդել է նրան հոգևոր հովիվին սպանել և, ի վերջո նա է սպանել, թե ոչ, սակայն քրեական ոստիկանները ամեն ինչ անում էին, որ ArmLur.am-ի թղթակցին թույլ չտային նկարահանել մեղադրյալին, որ տնային կալանքի տակ է։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս