«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Հայկ Ֆարմանյանին։
Նշենք, որ օրեր առաջ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալը նշանակվելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։



























