Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օգոստոսի 12-ին բանակում ինքնասպանության փորձ, հաջորդ օրը՝ ինքնասպանություն. ինչ է կատարվում բանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել զինվորը մահվան դեպքից։ Ըստ նախնական վարկածի` նա ինքնասպան է եղել, իսկ թե ինչու, ով կամ ովքեր են հասցրել ինքնասպանիւթյան, հուսանք կպարզի քննությունը։

Ավելին, ArmԼur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ՝ օգոստոսի 12-ին ՊՆ զորամասերից մեկում մեկ այլ զինվոր եւս ինքնասպանության փորձ է կատարել, բայց հաջողվել է նրա կյանքը փրկել։

Իսկ ահա այսօր այսօր՝ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս