Armenian text to speach

Լոռու մարզպետը գնում է արձակուրդ․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին արձակուրդ է տրամադրվել։

Համաձայն վարչապետի N 719-Ա որոշման՝ Մկրտչյանին տրամադրվել է 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ, ինչպես նաև 1 օր չվճարվող արձակուրդ։

Արձակուրդը մարզպետին տրամադրվել է 2026 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ։

Արեն Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը։

Որոշումը վարչապետը կայացրել է «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների համապատասխան դրույթների հիման վրա։

Սոնա Գրիգորյան




Լրահոս