Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 13-ին Սյունիքի մարզի զորամասերից մեկում ինքնասպան եղած զինվորի դեպքից։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է ներքին տարաձայնության խնդիր, և հնչել են հայհոյանքներ։

Արդյունքում խոսակցությունները ժամկետային զինծառայողների միջև այնքան են խորացել, որ զինվորը որոշել է վերջ տալ իր կյանքին ու ինքնասպան լինել։

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դեպքով կա կալանավորված ժամկետային զինծառայող։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս