ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ երեկ՝ ժամը 21:20-ի սահմաններում, «Գազ-53» մակնիշի, առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 զինվորի։ Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Աբովյանի բնակիչ է՝ 2007 թվականին ծնված Ս. Վարդանյանը։
Վիրավորներն են՝ 2007 թվականին ծնված Ժ. Հ.-ն, 2007 թվականին ծնված Ա. Ս.-ն, որը Երևանի բնակիչ է, 2007 թվականին ծնված Ս. Ա.-ն՝ Սյունիքի մարզի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Ե.-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 2008 թվականին ծնված Գ. Մ.-ն և 2008 թվականին ծնված Գ. Բ.-ն։
Վարորդը Վահան գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանն է, որը այս պահին ձերբակալված է։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՊՆ ղեկավար կազմը, ռազմական ոստիկանությունը ողջ գիշեր եղել են Գեղարքունիքի մարզում։
Իրավապահները պարզել են, որ «Գազ-53» մեքենան պիտանի չի եղել շահագործման։ Վարորդը ձերբակալված է։
Shamshyan.com-ն առաջինն է հայտնել դեպքի մասին։ Մասնավորապես՝ «Ողբերգական վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ «Գազ-53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 7 հետիոտնի․ կա 1 զոհ, 6 վիրավոր․ վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել»։
Քնար Մանուկյան
























































































