Armenian text to speach

Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային տեղամասերում կատարվում են ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Հ-7/ ճանապարհի 19-րդ և 51-րդ կմ հատվածներում գտնվող սողանքային տեղամասերում (Այգուտի և Աղբերքի հատվածներ) կատարվում են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ։
Շինարարությունը մեկնարկել է 2025 թվականին։ Նախորդ տարի աշխատանքներ են կատարվել նշված ճանապարհի 51-րդ կմ-ում՝ Աղբերքի տեղամասում, իսկ ընթացիկ տարում՝ 19-րդ կմ-ում՝ Այգուտի տեղամասում։ Կապալառուի կողմից կատարվել են հողային աշխատանքներ՝ հանույթ, լիցք, հարթեցում։ Տեղադրվել են ջրահեռացման խողովակներ, սողանքային տեղամասերը վերականգնվել են կոպճային ծածկով։
Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։



Մամուլի Տեսություն

Լրահոս