Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է իշխանությունը քվեարկելու ընդդիմադիր թեկնածուներին․ Կոնջորյանը մանրամաանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի հետ՝ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության վերաբերյալ։

Մեզ հետ զրույցում Կոնջորյանը նշել է, որ այս պահին չի կարող քվեարկության արդյունքների վերաբերյալ որևէ բան ասել, քանի որ դա կարող է խախտել քվեարկության գաղտնիությունը։

«Խմբակցությունը քաղաքական որոշում ունի, քվեարկության արդյունքները, երևի, կհրապարակվեն մի երկու ժամից։ Ես ուղղակի կարող եմ ասել, որ մենք մանրակրկիտ և անաչառորեն լսել ենք բոլոր թեկնածուներին, տվել ենք հարցեր և մեր կարծիքը ձևավորվել է օբյեկտիվ հարցուպատասխանի և մտքերի փոխանակության արդյունքում։

Այսինքն՝ որևէ կանխակալ դիրքորոշում ի սկզբանե որևէ մեկի նկատմամբ, բնականաբար, չի եղել։ Եվ կարծում եմ, որ ընտրության արդյունքները կարտահայտեն այդ հարցուպատասխանի, մտքերի փոխանակության ընդհանուր հետևանքները»,- ասել է Կոնջորյանը։

Սոնա Գրիգորյան

Մանրամաները՝ տեսանյութում․ 




Լրահոս