Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկությունը հաստատվեց․ ՔՊ-ն չընտրեց ընդդիմության առաջադրած հանձնաժողովների նախագահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ առավոտյան գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում է կայացվել չընտրել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոններում առաջադրված թեկնածուներին։

ArmLur.am-ի այս տեղեկությունը քիչ առաջ ավարտված քվեարկության արդյունքներով հաստատվեց ԱԺ-ում․ ՔՊ-ն չընտրեց ընդդիմության կողմից առաջադրված երեք հանձնաժողովների նախագահներին։

Մասնավորապես, ընտրվեց միայն «Հայաստան» խմբակցության կողմից Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Լիլիթ Գալստյանը։

ՔՊ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

Չի ընտրվել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Դավիթ Ղազինյանը, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանը։

Այսպիսով, առավոտյան հրապարակված տեղեկությունը, ըստ որի՝ ՔՊ-ն չի պատրաստվում աջակցել ընդդիմության առաջադրած թեկնածուներին, փաստացի հաստատվեց քվեարկությամբ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս