Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենթավիթի տնակների բնակիչներն ու թաղապետարանը համաձայնության են եկել․ ի՞նչ է որոշվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում հավաքվել են վարչական շրջանի Շիրակի 49 հասցեի բնակիչները։ ArmLur.am-ը զրուցեց Շիրակի 49 հասցեի բնակիչների հետ։ Նրանք պատմեցին, թե ինչ համաձայնության են եկել թաղապետարանի հետ։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 31-ին, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ փորձ էր արվում ապամոնտաժել այն տնակները, որտեղ բնակվում են նշված հասցեի ընտանիքները։ Բնակիչները դիմադրություն են ցույց տվել, ինչի հետևանքով քաղաքապետարանի աշխատակիցները ստիպված հեռացել են տարածքից։

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը Շիրակի 49 հասցեի 6 տնակներում բնակվող ընտանիքներին հրավիրել է թաղապետարան՝ խնդրի հնարավոր հանգուցալուծման տարբերակներ քննարկելու և ընդհանուր համաձայնության գալու նպատակով։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս