Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածները ռազմական հանցագործություն են և վնաս են հասցրել քաղաքացիական թիրախների։
«Այս դաժան ռազմական հանցագործությունները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում են», — ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ Միացյալ Նահանգները կրկին խախտել է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հարձակվելով քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա և վնաս հասցնելով պետական ու մասնավոր գույքին։
Իրանի ԱԳՆ-ն նաև հիշատակել է ԱՄՆ-ի հարձակումը, ինչի հետևանքով հարավային Հորմոզգան նահանգում ընթացող հարսանեկան արարողության ժամանակ զոհերի և վիրավորներ կան:
Հարձակումից հետո Թեհրանը կրկին կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին թույլ չտալ Վաշինգտոնին օգտագործել իրենց տարածքները՝ Իսլամական Հանրապետության դեմ հարվածներ հասցնելու նպատակով։
Հիշեցնենք՝ չորեքշաբթի գիշերը Միացյալ Նահանգները Իրանում գտնվող թիրախների ուղղությամբ հզոր հարվածների նոր շարք է հասցրել։




























