Armenian text to speach

Հնդկաստանը պահանջել է հետաքննել Պակիստանում հինդուիստական տաճարի քանդումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանը դատապարտել է Պակիստանի Նարովալ շրջանում մոտ մեկ դարի պատմություն ունեցող հինդուիստական տաճարի քանդումը և Իսլամաբադից պահանջել արագ ու թափանցիկ հետաքննություն անցկացնել։

Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալը հայտարարել է, որ պատասխանատուները պետք է լիարժեք պատասխանատվության ենթարկվեն, իսկ տաճարը՝ վերականգնվի։ Նա նաև ընդգծել է, որ Պակիստանը պարտավոր է պաշտպանել փոքրամասնությունների անվտանգությունն ու նրանց մշակութային ժառանգությունը։

Պակիստանի «Dawn»-ի հաղորդմամբ՝ տաճարը քանդվել է օգոստոսի 21-ին։ Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանները պնդում են, որ այն դիտավորյալ է քանդվել՝ հարակից կրոնական կառույցի ընդլայնման համար։ Պակիստանի իշխանությունները, սակայն, պնդում են, որ շինությունը փլուզվել է ուժեղ անձրևների հետևանքով։

Տեղի բնակիչները պահանջել են պատասխանատվության ենթարկել տաճարի քանդման մեջ ներգրավված անձանց և այն չպաշտպանած պաշտոնյաներին։




Լրահոս