Մեղադրյալ Ռուդիկ Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի դեկտեմբեր ամսին, հանդիսանալով արագ սննդի կետի գործունեությունը փաստացի իրականացնող և կազմակերպող անձ, սննդամթերքի հալեցումը չիրականացնելով թունավոր նյութերի առաջացումը նվազագույնի հասցնող պայմաններում, պատրաստել և իրացրել է մարդու կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող սննդամթերք՝ շաուրմա, և դրա արդյունքում արագ սննդի կետից շաուրմա ձեռք բերած և օգտագործած մի շարք անձինք ստացել են սննդային թունավորումներ և աղիքային ինֆեկցիաներ՝ նրանց առողջությանը անզգուշությամբ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























