ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշնեի ինքնաթիռը վայրեջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Ամերիկյան պատվիրակությանը դիմավորել է ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,որ Ուիթքոֆն ու Քուշները պատրաստվում են խաղաղությանն անցնելու առաջարկներ ներկայացնել Ռուսաստանին և Ուկրաինային։
Բանակցությունների մեկնարկից առաջ Ռուսաստանի նախագահը ձեռքսեղմումով ողջունել է ամերիկացի ներկայացուցիչներին։
ԱՄՆ պատվիրակությունը Մոսկվա է ժամանել օրվա առաջին կեսին։ Դիվանագետներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ նրանց դիմավորել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Ժամանելուց հետո ամերիկացի ներկայացուցիչների ավտոշարասյունը շարժվել է դեպի Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի նստավայր։
Ինչպես ավելի վաղ նշել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Քուշների և Ուիթքոֆի այցի հիմնական նպատակն է ռուսական կողմին փոխանցել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունները։



























