Armenian text to speach

«Ինտեր»-ը հաղթանակ տարավ «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության «Սերիա Ա»-ի 3-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Նապոլի»-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իտալիայի գործող չեմպիոններին հաջողվեց հաղթանակի հասնել 3։2 հաշվով։ «Ինտեր»-ին հաղթանակ պարգևեցին Մարտինեսի դուբլն ու Տյուրամի գոլը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների շարքում էր և դուրս չեկավ խաղադաշտ:

Այս հանդիպումից հետո «Ինտեր»-ը 9 միավորով միանձնյա գլխավորեց «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակը։




Լրահոս