Armenian text to speach

Շարունակում ենք միասին պայքարել յուրաքանչյուր գոլի համար։ Առա՜ջ, «Ինտեր»․ Հենրիխ Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով իտալական թիմի հետ գործող պայմանագրի երկարաձգմանը։

Հայ ֆուտբոլիստը, չթաքցնելով իր ուրախությունը միլանյան ակումբում ելույթները շարունակելու կապակցությամբ, գրել է.

«Իմ գույները, իմ տունը։ Շարունակում ենք միասին պայքարել յուրաքանչյուր գոլի համար։ Առա՜ջ, «Ինտեր»»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր փորձառու խաղացողի հետ բանակցությունների բարեհաջող ավարտի և նոր համաձայնագիր ստորագրելու մասին։




Լրահոս