Armenian text to speach

ԱԺ-ում նոր փոխնախագահ են ընտրում․ ո՞վ է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղը՝ սեպտեմբերի 8-ին, նախատեսված է նաև Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Մեր տեղեկությունների համաձայն՝ նիստի ընթացքում նախատեսվում է ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնում առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանի թեկնածությունը։

Նշենք, որ Մարիամ Պողոսյանը արդեն երկու գումարման ԱԺ պատգամավոր է, վերջինս եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցի օգնականը Ազգային Ժողովում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս