Նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության և հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի և Կառավարության շենքերը։
Այս դեպքերից 5 տարի անց նախաքննական մարմինը հայտնաբերեց այն անձանց, որոնք, վրդովված, մուտք էին գործել ԱԺ և Կառավարության շենքեր, և պարբերաբար ձերբակալում էր անձանց։
Եվ ահա, դատարան է մուտք գործել 6 անձանց մասով քրեական գործը, և դատարանի առաջ են կանգնել Հովհաննես Սալիբեկյանը, Նարեկ Մնացականյանը, Արմենակ Ջավադյանը, Շանթ Կարապետյանը, Եգոր Ստեփանյանը, Սարգիս Հովհաննիսյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, մասնակցելով զանգվածային անկարգություններին, վնասել են գույք։
Եվ այսպես, 2026 թվականի հունիսի 23-ին դատարանը վճիռ է կայացրել։
Մեղադրյալ Հովհաննես Վահանի Սալիբեկյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով (հաշվակցելով անազատության մեջ գտնվելու 1 օրը)։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով։
Եգոր Համլետի Ստեփանյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով (հաշվակցելով անազատության մեջ գտնվելու 1 օրը)։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով։
Մեղադրյալ Շանթ Աշոտի Կարապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով (հաշվակցելով անազատության մեջ գտնվելու 1 օրը)։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա՝ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով։
Մեղադրյալ Շանթ Աշոտի Կարապետյանի վրա դնել պարտականություն՝ փորձաշրջանի ամբողջ ժամանակահատվածում չփոխել մշտական բնակության վայրը։
Մեղադրյալի պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվարկել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության տարածքային մարմնում հաշվառման վերցվելու պահից։
Նարեկ Հրաչյայի Մնացականյանին, Սարգիս Հմայակի Հովհաննիսյանին, մեղադրյալ Արմենակ Դավթի Ջավադյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ և նրանց նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով (հաշվակցելով անազատության մեջ գտնվելու 1 օրը)։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա՝ նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































