Armenian text to speach

Մեսսին որոշել է դատի տալ լրագրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիոնել Մեսսին դատական հայց կներկայացնի արգենտինական լրատվամիջոցների մի շարք լրագրողների դեմ: Այս մասին հայտնում է արգենտինացի լրագրող Ֆրան Կասարետոն։

Արգենտինայի հավաքականի ավագը կարծում է, որ լրագրողները հոր՝ Խորխե Մեսսիի հուղարկավորության ժամանակ խախտել են իր ընտանիքի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Լինել Մեսսին Արգենտինայի Ռոսարիո քաղաում տեղի ունեցած փակ արարողությունում ընտանիքի անդամների եւ ընկերների հետ վերջին հրաժեշտն է տվել հորը։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել Էլ Պրադո գերեզմանատանը օգոստոսի 9-ին:

Խորխե Մեսին մահացել է 68 տարեկանում տևական հիվանդությունից հետո։ Հիշեցնենք, որ նա նաև Լիոնել Մեսսիի մենեջերն ու գործակալն էր։




Լրահոս