Armenian text to speach

Չինական պետական ընկերությունը Ռուսաստանին նյութեր է մատակարարել հարվածային ԱԹՍ-ների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական պետական ընկերությունը Ռուսաստանին մատակարարել է 46 տոննա ածխածնային մանրաթելի հետ կապված քիմիական նյութեր, որոնք կարող են օգտագործվել հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։ Այս մասին վկայում են ռուսական ներքին առաքման և մաքսային գրառումները, որոնք ձեռք է բերել POLITICO-ն և ուսումնասիրել են նաև արևմտյան կառավարությունները։

Նյութերն ուղարկվել են «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությանը, որը զբաղվում է ռուսական հարվածային անօդաչուների համար բաղադրիչների արտադրությամբ։ Ըստ հրապարակման՝ սա առաջին մանրամասն ապացույցներից է, որ Չինաստանի պետական վերահսկողության տակ գտնվող ընկերությունն ուղղակիորեն նման նյութեր է արտահանել Ռուսաստան։

Փաստաթղթերը կարող են հիմք հանդիսանալ չինական մատակարարի նկատմամբ արևմտյան նոր պատժամիջոցների համար։ «Ռոսատոմը» հերքել է որևէ խախտում՝ հայտարարելով, որ իր գործունեությունը համապատասխանում է գործող օրենքներին։

Միաժամանակ ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի պատերազմական գործողություններին աջակցելու մեջ մեղադրվող չինական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։




Լրահոս