ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը սեպտեմբերի 12-ին կգործուղվի Իրանի Իսլամական Հանրապետություն։
Ըստ վարչապետի N 892-Ա որոշման՝ Հակոբյանը Իրանում՝ Նորդուզ սահմանային անցակետում և Ջուլֆա քաղաքում, կմասնակցի երկկողմ սահմանային հանդիպման։
Գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։
Որոշմամբ սահմանվում է նաև, որ Էդուարդ Հակոբյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Սոնա Գրիգորյան




























