Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 10 հազար դրամ՝ փողոցը սխալ վայրով անցնելու համար. ինչո՞ւ է խստացվել հետիոտների վերահսկողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն որոշ ժամանակ է՝ ոստիկանության ծառայողները Երևանի տարբեր փողոցներում հսկողություն են իրականացնում՝ քաղաքացիներին հորդորելով երթևեկելի հատվածը հատել միայն նախատեսված հետիոտնային անցումներով։

Ոստիկանության ուշադրության կենտրոնում են հատկապես այն քաղաքացիները, որոնք փողոցն անցնում են չնախատեսված վայրերում։ Նման խախտում արձանագրելու դեպքում քաղաքացին տուգանվում է 10 հազար դրամի չափով։

Ոստիկանությունից քաղաքացիներին հորդորում են պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և փողոցն անցնել բացառապես սահմանված վայրերով՝ ինչպես սեփական, այնպես էլ մյուս ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հվոսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս