Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ ՄՌՏ հետազոտություն չի անցնում Գագիկ Խաչատրյանը, ի՞նչ են թաքցնում. փաստաբանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ավարտվեց Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը մանրամասներ հայտնեց Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակից և թե ինչ են թաքցնում այդ մասին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Գագիկ Խաչատրյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան։ Դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի նկատմամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:

Գագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամ։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս