ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ավարտվեց Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը մանրամասներ հայտնեց Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակից, գործի ընթացքից, ինչպես նաև անդրադարձավ իշխանության մեկնաբանությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի հետ կապված։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Գագիկ Խաչատրյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան։ Դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի նկատմամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:
Գագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամ։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























