Armenian text to speach

Մակրոնը կոչ է արել Եվրոպային առաջիկա 10 տարում ստեղծել սեփական տիեզերագնացության ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրոպային առաջիկա տասը տարիների ընթացքում զարգացնել սեփական օդաչուավոր տիեզերական թռիչքների ծրագիրը։

Մակրոնը նման հայտարարություն է արել Փարիզում անցկացվող միջազգային տիեզերական գագաթնաժողովի ժամանակ՝ ընդգծելով, որ Եվրոպայի տիեզերական ծրագիրը դեռևս խոցելի է և անհրաժեշտ է մեծացնել ներդրումները։

Նրա ներկայացրած ծրագրով՝ երկու տարվա ընթացքում եվրոպական «Nyx» բեռնատար պարկուճը պետք է միանա Միջազգային տիեզերակայանին, հինգ տարվա ընթացքում «Argonaut» լուսնային սարքը պետք է վայրէջք կատարի Լուսնի վրա, իսկ տասը տարվա ընթացքում Կուրուից պետք է մեկնարկի առաջին եվրոպական օդաչուավոր պարկուճը՝ եվրոպացի և այլ երկրների տիեզերագնացներով։

Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավար Յոզեֆ Աշբախերը նշել է, որ նման անկախ կարողություններ ստեղծելու համար առաջիկա տասը տարիներին անհրաժեշտ կլինի տարեկան շուրջ 1 մլրդ եվրոյի ներդրում։

Եվրոպան մինչ այժմ օդաչուավոր տիեզերական առաքելություն ինքնուրույն չի իրականացրել և տիեզերագնացների թռիչքների համար հիմնականում ապավինել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հնարավորություններին։

Անի Վարդանյան




Լրահոս