Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին քննարկել են երկրների միջև երկկողմ համագործակցությունը բոլոր առանցքային բնագավառներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոդին գրել է X հարթակում։
«Ուրախ եմ Դելիում հանդիպել նախագահ Պուտինին՝ Բիշքեկում մեր հանդիպումից երկու շաբաթից էլ պակաս ժամանակ անց։ Այսօրվա հանդիպման ընթացքում քննարկեցինք հետևյալ հարցերը՝ առևտրային կապերի սերտացումը, այդ թվում՝ «Տնտեսական համագործակցության ծրագիր 2030»-ի իրականացումը, համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, էներգետիկան, տեխնոլոգիաները, պաշտպանությունը, մշակույթը և այլն», – գրել է վարչապետը։
Քննարկման թեմաներից մեկն էլ եղել է BRICS-ում Հնդկաստանի նախագահության ընթացքում երկրի ջանքերն՝ ուղղված մոլորակի բարեկեցության խթանմանը։
Պուտինը Նյու Դելի է ժամանել BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-13-ին։























































































