Armenian text to speach

«Լիտվան կանհետանա աշխարհի քարտեզից»․ Մեդվեդևը՝ ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ռազմական բախման դեպքում Լիտվան կարող է «վերանալ աշխարհի քարտեզից»։ Նրա խոսքերը կապված են Լիտվայում ՆԱՏՕ-ի միջուկային զսպման հնարավոր ընդլայնման և միջուկային զենքի տեղակայման սահմանափակումները վերացնելու քննարկումների հետ։

Մեդվեդևը պնդել է, որ նման իրավիճակում ՆԱՏՕ-ի անդամները չեն կիրառի դաշինքի 5-րդ հոդվածը՝ Լիտվային պաշտպանելու համար։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև նման հակամարտությունը կարող է վերածվել «գլոբալ աղետի»։

Լիտվան այժմ քննարկում է Սահմանադրության 137-րդ հոդվածի փոփոխությունը, որը արգելում է երկրում զանգվածային ոչնչացման զենքի և օտարերկրյա ռազմական բազաների տեղակայումը։ Սեպտեմբերի 9-ին Սեյմի իրավական հարցերի հանձնաժողովը 7 կողմ, 2 դեմ ձայներով աջակցել է միջուկային զենքին վերաբերող սահմանափակումը հանելու առաջարկին։

Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը նշել է, որ Վիլնյուսը մասնակցում է Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային կարողությունների հնարավոր ընդլայնման քննարկումներին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ խաղաղ ժամանակ միջուկային զենքի տեղակայման հարց Լիտվան չի քննարկում։




Լրահոս