ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը 2026 թվականի հունվարին 125 հազար դրամ գնահատված արժեքով ժամացույց է ստացել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Խաչատրյանը նվերի հաշվառման ձևաթուղթը ներկայացրել է 2026 թվականի սեպտեմբերի 10-ին։ Ձևաթղթի համաձայն՝ նա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբերի 19-ից։
Խաչատրյանին հանձնված նվերը ձեռքի ժամացույց է։ Ձևաթղթում նշվում է, որ այն տրամադրվել է որպես հուշանվեր՝ ծառայողական պարտականությունները պատշաճ և բարեխղճորեն կատարելու, արարողակարգային գործընթացների կազմակերպման և միջազգային համագործակցության ոլորտներում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև արդյունավետ աշխատանքային գործունեության համար։
Նվերի ստացման հանգամանքը ձևաթղթում նշված է որպես խրախուսում՝ աշխատանքային վերջին օրվա կապակցությամբ։ Նվերի ստացողի կողմից գնահատված արժեքը կազմել է 125 հազար դրամ։
ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոնյաների և հանրային ծառայողների կողմից ստացված նվերների վերաբերյալ ներկայացված հայտարարագրերն ու հաշվառման ձևաթղթերը։
Սոնա Գրիգորյան




























