ArmLur.am-ը հարց է ուղղել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանին՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Ծավ համայնքում խմելու ջրում սնդիկի հայտնաբերման դեպքին։
«Տիկին Բադալյան, ինչո՞ւ է ստացվել այնպես, որ բնակիչների ահազանգից հետո միայն Առողջապահության նախարարությունն արձանագրեց ջրի խնդիրը։ Ո՞վ պետք է վերահսկեր ջրի որակը»։
Լուսինե Բադալյանի խոսքով՝ պետք չէ միանգամից ենթադրել, որ սնդիկը երկար ժամանակ առկա է եղել ջրում։ Նա նշել է, որ բնակչի ահազանգից հետո բոլոր համապատասխան գերատեսչությունները պետք է ավելի զգոն լինեն և ստուգումների շրջանակը պետք է ընդլայնվի։
«Խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջության մասին է։ Ջրի հարցը բավականին լուրջ է և ոչ միայն մարզերում, այլև Երևանում։ Մենք ունենք հատվածներ, որտեղ խմելու ջուրը հասանելի չէ, ինչպես նաև հատվածներ, որտեղ այն հասանելի է, բայց որակի խնդիր ունի»,- ասել է Բադալյանը։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























